Հրանտ Բագրատյանի առողջական վիճակի մասին
Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի առողջական վիճակը գնահատվում է լավ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հրանտ Բագրատյանից, ով բուժվում է Լիսաբոնում: «Ես արդեն լավ եմ, շնորհակալություն, որ հետաքրքրվում եք իմ առողջական վիճակով, բուժման ընթացքը ավարտին է մոտենում: Կարծում եմ՝ մի քանի օրից կլինեմ Հայաստանում»,-ասաց Հրանտ Բագրատյանը: Հրանտ Բագրատյանը հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։ Բուժման ընթացքում հուլիսի 29-ին նա ուղեղի կաթված է ստացել։ Ներկայում նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական հոսպիտալում։
