Արմավիրցիները բացել են ճանապարհը.ինչ են խոստացել նրանց
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչները բացել են ճանապարհը, որը մոտ մեկ ժամով փակել էին՝ պահանջելով ՄԱՊ ընկերությունից մթերել իրենց մշակած պոմիդորը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի օգնական Անդրանիկ Խաչատրյանը՝ Ալեքսան Պետրոսյանը զրուցել է գյուղացիների հետ, ու հարցն ամբողջովին լուծվել է արդեն. «Պարոն Պետրոսյանը զրուցել է նրանց հետ, բոլորին ճանաչում է: Գյուղացիների հետ միասին ընդհանուր որոշման են եկել` ինչ պետք է անել, եւ ճանապարհը բացել են: Գյուղացիների պահանջը կատարվել է, նրանք գոհ-շնորհակալ գնացել են իրենց տներով»:
