Լարված իրավիճակ.արմավիրցիները փակել են ճանապարհը
Արմավիրի մարզում գյուղացիները փակել են Սարդարապատ գյուղից դուրս տանող ճանապարհը: Բնակիչները դժգոհում են բերքի մթերման գործընթացից: Գյուղացիները նշեցին, որ ամեն տարի գործարանն ընդունել իրենցից բերքը, սակայն այս տարի, առանց պատճառաբանության, մերժում է՝ գործարանի դռներն ուղղակի փակ են: Ըստ նրանց՝ դա իրենց ապրուստի ու եկամուտի հիմնական միջոցն է եւ իրենց ջանքերն ուղղել էին հենց պոմիդորի մշակմանը: Ճանապարհը փակած գյուղացիներին է մոտեցել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
