Սպանություն Տավուշի մարզում
Տավուշի մարզում այսօր` հունվարի 24-ին, սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում այսօր գիշերը սպանվել է նույն գյուղի բնակիչ` 58-ամյա Ռոլանդ Ի.-ն: Դեպքի վերաբերյալ մանրամասները ճշտվում են: Առայժմ հայտնի է, որ նրա ստացված վնասվածքը կտրող ծակող գործիքից է եղել:
