Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը կալանավորվել են
Հովսեփ Խուրշուդյանի ու Դավիթ Սանասարյանի համար որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը` երկու ամիս ժամանակով։ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Հովսեփ Խուրշուդյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով, այն է` զանգվածային անկարգություններին մասնակցելը:
