Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Դատապարտյալների հիվանդանոց
22:49 Ազատության հրապարակից մեկնարկել է երթ Սայաթ Նովա փողոցով, Հանրապետության հրապարակով, վերջում երթը վերդառնալու է Ազատության հրապարակ: Ոստիկաններին խնդրել են ապահովել երթի անվտանգությունը: Երթի պահանջներն են Սասնա ծռերի պահանջների բավարարումը եւ նրանց ձերբակալման պայմանների բարելավումը: Երթի մեկնարկից հետո առաջարկ եղավ գնալ դեպի Դատապարտյալների հիվանդանոց, որտեղ գտնվում է Պավել Մանուկյանը:
