Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ կա 3 զոհ և 3 վիրավոր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 1-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ կայքը հայտնում է, որ Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Shamshyan.com կայքը հայտում է, որ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի և ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի մահացել են, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
