ESPN-ը գնահատել է ֆուտբոլիստների խաղը
Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Բորուսիա Դորտմունդ»(1:3) խաղից հետո հեղինակավոր ESPN-ը գնահատել է ֆուտբոլիստների խաղը՝ 10 հնարավորից 10 միավորի արժանացնելով Հայաստանի ազգային հավաքականի ու «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը: «Մեկ գոլ, մեկ գոլային փոխանցում ու հրաշալի խաղ այդ ամենից զատ: Մխիթարյանը մեծ հաճույք է ստանում ֆուտբոլ խաղալիս, և երբ նա ինքն իր խաղից հաճույք է ստանում, Հենրիխը ֆուտբոլը դարձնում է շատ ավելի հաճելի նայելու համար: Սակայն կա մի հատկություն, որ չպետք է մոռանալ. նրա պաշտպանողական խաղը նույնքան կարևոր է «Բորուսիա»-ի համար, որքան հարձակումը»,- այսպես է անդրադարձել Մխիթարյանի խաղին ESPN-ը: