ՊՊԾ գնդում ծածանվում է «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով դրոշը
Երեկվանից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդն այլեւս գրավված չէ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ձերբակալված են, ոմանք՝ կալանավորված: Ոստիկանությունը շարունակում է ՊՊԾ գունդի տարածքը հսկողության տակ պահել, քանի դեռ չեն ավարտել իրենց աշխատանքը փորձագետներն: Գունդ տանող ճանապարհներին արգելապատնեշներ են դրված, հեռավել են միայն մեքենաները, կտրուկ պակասել է նաեւ ոստիկանների թիվը: Armtimes.com-ի թղթակիցն այսօր տեսանկարահանել է գնդի տարածքը, որտեղ էական շարժ չկա: Շենքի եւ ոստիկանական մեքենաներից մեի վրայից հանված չեն ՀՀ դրոշներրը, մեքենաներից մեկի վրա դեռ ծածանվում է «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով դրոշը:
