Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է անժամկետ հացադուլ
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իմ ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում հայտարարել եմ, որ իմ նկատմամբ իրականացվող հետապնդումները ակնհայտ քաղաքական են, ես քաղբանտարկյալ եմ և հայտարարել եմ անժամկետ հացադուլ սկսելու մասին, հետևյալ պահանջով. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը, իրեն հասանելի բոլոր միջոցներով։
