Բնակչության մի մասի համար հոսանքն այսօրվանից կթանկանա
17:19 Այսօրվանից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազում է 2.58 դրամով, բայց այն իրականում մի խումբ ընտանիքների համար թանկանում է 4.35 դրամով:Ցերեկային սակագինը, որը 1 կՎտժ-ի համար կազմում էր 48,78 դրամ, դարձել է 46,2 դրամ, իսկ գիշերայինը 38,78 դրամից՝ 36,2 դրամ: Սակայն ավարտվել է սուբսիդավորման ժամկետը, ուստի նրանք օգոստոսի 1-ից մոտ 4,32 դրամ ավելի կվճարեն 1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց: Հիշեցնենք, որ Կառավարությունը նախորդ նիստում որոշեց, որ այս անապահով ընտանիքների նպաստի չափը բարձրանում է, որով 112 300 ընտանիքների համար կփոխհատուցվի այդ 4.35 դրամը: Ընտանեկան նպաստի բազային մասը, սոցիալական նպաստը և եռամսյակային հրատապ օգնությունը բարձրացել է ընդամենը 1000 դրամով:
