Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք առաջադրվեց
17:10 Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը՝ պատժվում է ազատզրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով): Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
