«Վտանգավոր մարգինալ» Թրամփը
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին Ուկրաինայի համար վտանգավոր է համարում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»: «ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անամոթ հայտարարությունը Ղրիմը ռուսական ճանաչելու հնարավորության մասին վտանգավոր մարգինալի կանխատեսում է եւ վտանգավոր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԱՄՆ-ի համար: Պուտինի բռնապետությունը խրախուսող մարգինալը չի կարող ԱՄՆ-ում եւ աշխարհում ժողովրդավարական ազատությունների երաշխավոր լինել»,- ասել է Ավակովը:
