Շիրակի ֆուտբոլիստները մեկնեցին ԱՄՆ
Այսօր «Շիրակը» Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթով մեկնեց ԱՄՆ, որտեղ կհանգրվանի Գլենդել քաղաքի «Հիլթոն» հյուրանոցում, հայտնում է գյումրեցիների պաշտոնական կայքը: «Շիրակը» մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում և հունվարի 30-ին ուժերը կչափի «ԼԱ Գելեքսիի» հետ։ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ ԱՄՆ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ - Նորայր Աբրահամյան, Արմեն Խաչատրյան Պաշտպաններ - Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան Կիսապաշտպաններ - Կաբա Մուհամեդ, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Դրիսա Դիարասուբա, Կուադիո Կլավիուս, Դավիթ Հակոբյան Հարձակվողներ - Օդիլոն Կուակու, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան Նշենք, որ «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Արմեն Խաչատրյանն այժմ փորձաշրջանի է անցնում «Շիրակի» կազմում։