«Վիտալի Բալասանյանը տղաների համար իշխանություն չէ, ինքը նրանց մարտական ընկերն է»
14:21 Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Սասնա ծռերի» բարձրացրած զինված խռովության ալիքը խելամտորեն ընդհատվեց իրենց կողմից, իշխանություններն ընդառաջ ոչ մի քայլ չարեցին, ընդհակառակը՝ ցույց տվեցին, թե որքան խորն է հասարակության ու իրենց միջև եղած անդունդը: Վիտալի Բալասանյանը, որի ջանքերը չտեսնել ու չգնահատելն անարդար կլինի, տղաների համար իշխանություն չէ, ինքը նրանց մարտական ընկերն է: Իշխանությունները պարտավոր են շատ բարձր գնահատել տղաների այս քայլը, որովհետև շարունակվելու դեպքում ավելի ցցուն էր երևալու նրանց անկարողությունը, ամլությունն ու գազանությունը: ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՎԵՐՋ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ»:
