Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել
«Դավիթ Սանասարյան» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջ-հայտարարություն է տարածել` նշելով, որ «թակելու է բոլոր հնարավոր և անհնար դռները՝ ազատ արձակելու Դավիթ Սանասարյանին»: Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ արդեն մոտ 200 ստորագրություն կա: Նախաձեռնության անդամները խնդրում են բոլոր նրանց, ովքեր համաձայն են Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու պահանջի հետ, ստորագրել պահանջ հայտարարությունը` տեղադրված նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում:
