Որեւէ հաշվեհարդար չպետք է իրականացվի այդ անձանց նկատմամբ. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Երկիր Մեդիայի» խնդրանքով մեկնաբանել է զինյալների կողմից զենքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծված իրավիճակը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մենք ողջունում ենք հանձնվելու մասին զինված խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու եւ արյունահեղությունը բացառելու համար: Եվ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք հենց այս հանգուցալուծմանը հասնել: Ես դա համարում եմ նաեւ 2 կողմերի ողջախոհության արդյունք, որովհետեւ այն, ինչ իշխանությունները համբերատարությամբ արեցին հետեւելով գործընթացին, նույնպես նպաստեց դրան: Նաեւ այն, որ զինված խմբի անդամները, իսկապես հասկանալով եւ լինելով իրենց երկրի հայրենասերը, եւ ընկալելով, որ այս ամենը կարող է բերել նոր զոհերի, ոչ մի բան ավելին չարժե, քան այն, որ կանխվեն նոր զոհաբերությունները եւ նոր արյունահեղությունը: Սա իսկապես գնահատելի է, եւ այս իրավիճակում, բնականաբար, գլխավոր հարցը մնում է հետեւյալը. մնացած առումներով գործընթացը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որի մասին մենք հայտարարել էինք: Որեւէ հաշվեհարդար չպետք է իրականացվի այդ անձանց նկատմամբ: Մենք պետք է հետեւենք, եւ հասարակությունն էլ դա պետք է անի, որ իսկապես օրինական եւ ամենամեղմ տրամաբանությամբ մեղադրանքները, որ ներկայացվելու են կապված որոշակի հանցագործությունների հետ, որոնք անհերքելի են, բայց մնացած խնդիրները, որոնք թույլ են տալիս, նաեւ օրենսդրությունն է թույլ տալիս, որ ամենամեղմ կերպով վերաբերվեն կատարվածին: Միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ, բնականաբար, այն պատճառները, որոնք այդ մարդկանց հասցրել են այդպիսի հուսահատ քայլի, հասարակության մեջ խորն արմատներ գցած պատճառներ են, դրանք պետք է օր առաջ վերացնել, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում այս աստիճանի դժգոհությունները պակասեն եւ վերանան: Դրա համար մտածված քայլեր են անհրաժեշտ: Ընդունելով այս դժգոհությունը վերացնելու բոլոր մոտեցումներն ու հնարավորությունները՝ մենք չենք ընդունում այն ճանապարհը, որը կարող է մեզ իսկապես հեռացնել այդ նպատակներին հասնելու առումով, եւ սա հիմնական դասն է, որ պետք է քաղեն բոլորը՝ ե′ւ իշխանությունները, ե′ւ հասարակությունը, ե′ւ քաղաքական ուժերը: Կուտակված խնդիրները լուծելու միակ տրամաբանական ճանապարհն այն ողջամիտ եւ ամբողջ աշխարհում հայտնի ձեւերն ու մեթոդներն են, որոնցով պետք է թե′ ժողովրդավարություն հաստատվի, թե′ իրավական պետություն ամրագրվի, թե′ մարդու իրավունքները պաշտպանվեն, որ այս դժգոհությունն ու բողոքը, որոնք օբեկտիվորեն ժողովրդի եւ հասարակության մեջ առկա են, տեսնենք, որ վերանում են: Սակայն դրա համար պետք է տքնաջան աշխատանք, գիտակցված մոտեցում, մարդիկ, ովքեր դա կարող են անել, այդ գործին պետք է լծվեն: Սա իսկապես մեզ բոլորիս պետք է դաս լինի, որ օր առաջ մեր երկրում հաստատենք այնպիսի կարգեր, այնպիսի համակարգ, որ ոչ ոքի մտքով չանցնի, որ կարող է ոտնահարել իր հայրենակցի իրավունքները եւ մեզ շեղել մեր ընդհանուր ազգային պետական նպատակներից»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am