Իշխանության ձեռագիրը չի փոխվել

Սպասվածի համաձայն ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը ինքնաբացարկ է ներկայացրել Մասիս քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններից։Տեղեկություններ կան, որ մրցակից թիմը նրա նկատմամբ ճնշումներ է գործադրել։ Կարապետ Օհանյանը hraparak.am-ի հետ զրույցում հերքել է ճնշումների մասին լուրերը, մեկնաբանել, որ ինքնաբացարկը պայմանավորված է առողջական խնդիրներով. «Ոչ մի ճնշում չի եղել, ես ինքնաառաջադրվել եմ ու ինքնուրույն որոշել, որ չեմ կարող այդ ճանապարհն անցնել իմ առողջական խնդիրների պատճառով»։ Ինքնաբացարկը սպասված էր այնքանով, քանի որ հայտնի էին այն ազդեցիկ շրջանակները, նրանց ձեռագիրն ու գործելաոճը, որոնք հավակնություններ ունեն քաղաքի հետ կապված։ ՀՀԿ-ն Մասիս քաղաքում առաջադրել է Դավիթ Համբարձումյանին, նա «Թույների Մհերի»՝ Մհեր Համբարձումյանի որդին է և ՀԷՑ ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրենը ու ամենակարեւորը՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան: Արշակ Հակոբյանի գործելաոճի, մարդկանց հետ հարաբերվելու մասին մամուլը լեգենդների հասնող պատմություններ է ներկայացրել, թե ինչպես է նա «մաքրում» մարդկանց, որոնք հայտնվում են իր ճանապարհին։ Երիտասարդ փեսայի մասին Մասիսում առանձնապես հիացմունքով չեն խոսում, եթե չասենք չեն ճանաչում Համբարձումյանին, քանի որ նա ոչ մի օր չի ապրել Մասիսում եւ գրանցվել է վեց ամիս առաջ՝ հատուկ ընտրությունների համար։ Փաստացի Դավիթ Համբարձումյանը մնաց առանց մրցակից, որովհետև նրա հետ պայքարում մնացել է ոմն Լեւոն Խաչատրյան, որը նույն լրատվամիջոցի տեղեկություններով Դավիթ Համբարձումյանի ընկերոջ հայրն է։ Դատելով այս ու բազմաթիվ համայնքներում առաջ եկած պատկերից հիմա վստահ կարելի է արձանագրել, որ իշխանությունների հնարքը, թե Ընտրական օրենսգրքում ժամանակին մի զարկով արված փոփոխությունով կարելի է ժողովրդավարական երկրի ու իշխանության իմիջ վաստակել, այլեւս չաշխատող է։ Ինչպես գիտենք ընտրական գործընթացները սահմանված կարգի համաձայն կյանքի չեն կոչվի, եթե դրանք մրցակցային չլինեն, լինի միայն մեկ թեկնածու։ Հիմա պարտադիր պայման է համարվում մեկից ավելի թեկնածուի առկայությունը։ Նախկինում մեկ թեկնածուով ընտրությունների համար իշխանություններին քարկոծում էին ճնշումներ, բռնություններ գործադրելու, մարդկանց հետ ընտրություններից առաջ «հարցեր լուծելու», մրցակիցներին արանքից հանելու, առաջադրվել թույլ չտալու համար։ Հիմա դրույթը փոխվել է, բայց իշխանությունը «վտանգավոր» համայնքներում ապավինում է նախկին կարգին ու «տակից» է մաքրում մրցակիցներին։ Բազմաթիվ համայնքներում էլ հիմնական թեկնածուն մի ձեւական թեկնածու է առաջադրում, դեմոկրատական ընտրությունների իմիտացիա ստեղծում, բայց պայքարի կեսից պարտադրում, որ տվյալ թեկնածուն ինքնաբացարկ ներկայացնի՝ հասկանալով, որ անգամ ձեւական թեկնածուն, ժողովրդին ներկայացված այլընտրանքը կարող է անսպասելի հանգուցալուծման հանգեցնլ։ Արագածոտնի Ագարակ համայնքում օրինակ միայն ՀՀԿ-ական գյուղապետն է առաջադրվել, անկուսակցական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել։ Դաշտադեմում, Դիանում կրկին նույն պատկերն է, վերջին գյուղում համայնքապետն ու դպրոցի տնօրենն են առաջադրվել, վերջինը բացարկ է ներկայացրել։ Նորաշեն, Ոսկեթաս, Ոսկեհատ համայնքներում էլ լինելու է մեկ թեկնածուով ընտրություն։ Օրինակները բազմաթիվ են, որից կարելի է մի քանի եզրահանգում անել, նախ այն, որ իշխանությունը չի փոխվել ու ոչ մի օրենսգիրք ի զորու չէ կանխել նրա մտադրություններն ու պլանները, երկրորդ՝ որքան համառ է իշխանությունը, այնքան թույլ են ընդդիմադիրները, որոնք ճնշումների ազդեցության տակ հրաժարվում են պայքարից, ժողովրդին զրկում ընտրության հնարավորությունից։ Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am