«Սասնա ծռեր» խումբը վայր դրեց զենքերը.Տեսանյութ
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են վայր դնում զենքերը եւ իշխանություններին հանձնվում «Սասնա ծռեր» խմբի անդամները։ Խմբի անդամները առանց զենքի մեկ առ մեկ հանձնվում են, իսկ վերջինը հանձնվում է Վարուժան Ավետիսյանը։ Խմբից հետո ՊՊԾ գնդի տարածքից դուրս է գալիս Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, որը միջնորդ էր զինված խմբի անդամների եւ իշխանությունների բանակցություններում։ Ավելի վաղ հայտնել էինք, թե «Սասնա ծռերը» մտադիր են հանձնվել։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։ Տեսանյութը՝ ՀՀ Ոստիկանության
