Խորենացի փողոցում և Սարի թաղում տուժածներից երեքը դուրս է գրվել
18:26 ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին FaceBook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: «Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։ Նշենք, որ հուլիսի 29ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22-ը»,-գրել է մամուլի խոսնակը:
