Բժիշկը ցանկանում է մտնել ՊՊԾ գունդ. բաց նամակ նախարարին

18: 23 Բժիշկ Արմեն Գալստյանը  ֆեյսբուքյան իր էջի միջոցով բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարարին: Այն ներկանացնում ենք ամբողջությամբ. ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին Պարոն նախարար հավատալով, որ բժիշկի պարտականությունն է մշտապես կարիքավորի կողքին գտնվել և բուժօգնություն ցուցաբերել, ցավով նկատեցի, որ ապստամբներին մի քանի օր առանց բուժօգնության մնալու համար ոչ մի բժիշկ իր խոսքը չհնչեցրեց: Էլ ավելի ցավեցի, որ վերջին օրվա ընթացքում մամուլի հեղեղված է պատանդ բժիշկների վերաբերյալ տեղեկատվությամբ: Հաշվի առնելով, * որ նախորդ օրերին շտապօգնության ոչ մի բուժաշխատող ՊՊԾ-ի տարածքում գտնվելուց հետո երբեք չգանգատվեց ապստամբների կողմից վատ վերաբերմունքի համար, * որ ապստամբները իրենց մոտ պատանդ չպահեցին անգամ ոստիկաններին, * որ մամուլով և հեռուստատեսությամբ հնչում եմ միակողմանի կոչեր, ես, որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ նման միակողմանի կոչերը և անհրաժեշտ քայլերի բացակայությունը վնասում են բժշկի անվանը: Այդ պատճառով կոչ եմ անում` 1. վերսկսել կանոնավոր կերպով շտապօգնության հերթափոխով ապահովել ՊՊԾ տարածքի մարդկանց բուժօգնությունը, ինչպես որ առաջին օրերին էր: Այլապես ստացվում է տպավորություն, որ ջուրը և բուժանձնակազմը ոստիկանների համար էր այնտեղ, այլ ոչ բոլորի համար: Որպես բժիշկ, ես այն կարծիքին եմ, որ անգամ թշնամին պիտի հայ բժշկի կողմից օգնություն ստանա, հետևաբար ապստամբներին առանց բուժօգնության թողնելը համարում եմ սխալ: 2. դա կատարել հատուկ պատրաստվածություն ունեցող բժշկական անձնակազմով: Կարծեմ ունենք նման պատրաստություն ստացած անձնակազմ, ովքեր ծառայում են ՆԱՏՈյի կազմում, կամ վերջին հաշվով ունենք ռազմական և ոստիկանական բժշկական անձնակազմ: 3. Միանշանակ ԱՆ-ն պիտի փաստի, որ ապստամբներին առանց ջուր թողնելը նույնպես հակահիգիենիկ է, հատկապես ամռան շոգերին, և պետք է քայլեր ձեռնարկվեն ջրամատակարարման վերականգնման համար` վարակիչ հիվանդությունների առաջացումը կանխելու համար: Կարծում եմ բոլորիս հայտնի է նաև, որ երկարատև քաղցը կարող է մարդկանց մոտ դյուրագրգռություն և ոչադեկվատություն առաջացնել` անկախ իրենց կամքից: Հասկանալի է, թե դա ինչ հետևանք կարող է բերել, և ովքեր ստիպված կլինեն կիսել դրա պատասխանատվությունը: 4. բուժօգնության, ինչպես նաև ջրի և սննդի մատակարարման խնդրում ընդգրկել Կարմիր Խաչին, եթե այլ տարբերակ չկա այդ խոչընդոտը հաղթահարելու: Եթե ԱՆ-ը և այլ կառույցներ, այդ թվում Կարմիր Խաչը, չի կարող կազմակերպել այս, ապա ես` բժիշկ Արմեն Գալստյանս պատրաստ եմ որպես բժիշկ մասնակցելու ՊՊԾ գնդում գտնվող ապստամբների բուժօգնությանը, փոխարինելով այնտեղ գտնվող բժիշկներից մեկին, * եթե լինի երաշխիք, որ իմ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ` բժշկական գործունեության համար աշխատանքի հետ կապված կամ պետական օրգանների կողմից հալածանքի չեմ ենթարկվի, * եթե երաշխիք լինի, որ ոստիկանության կամ այլ օրգանների կողմից չեմ գնդակահարվի (ապստամբների կողմից երաշխիք չեմ պահանջում), * եթե ԱՆ-ը ապահովի անհրաժեշտ բժշկական գործիքներով և դեղորայքով, ջրով (անշուշտ դեղորայքն ու ջուրը կարող են կամավորականներն էլ ապահովել, բայց տեսնում ենք, որ ոստիկանությունը արգելում է դրանք ներս տանել): Վստահ եմ, որ այս կոչին կմիանան շատ բժիշկներ, եթե վերոհիշյալ երաշխիքները Դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, կարողանաք տրամադրել: Նախապես նշեմ, որ վիրաբույժ չեմ, հետևաբար վիրաբուժական ծառայություն ցուցաբերել չեմ կարողանա (այլ միայն վերքերի ու վնասվածքների դեպքում առաջին բուժօգնություն): Նաև հասկանում եմ, որ բժիշկի աշխատանքի որակը 24 ժամից իջնում է` հատկապես սննդի և ջրի բացակայության պայմաններում, հետևաբար այնտեղ գտնվող բուժաշխատողները փոխարինման կարիք ունեն (նույնը կվերաբերի հետագայում ցանկացած մեկին, ով նրանց կփոխարինի): Բժիշկ գործընկերներիս եմ դիմում. նամակը գրված է իմ անունից, քանի որ ես պարզապես չգիտեի, թե ուրիշ ով կմիանար: Բայց այն կարող է լինել Ձեզանից յուրաքանչյուրինը հավասար չափով, ով ներքևում իր ցանկությունը և անուն ազգանունը կնշի: Հարգանքներով` Արմեն Գալստյան Լուսանկարը Գալստյանի ֆեյսբուքյան էջից:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am