Պավել Մանուկյանին կտեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց
18:20 Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Պավել Մանուկյանի վիճակն օրեցօր բարելավվում է:«Պավել Մանուկյանի վիճակն օրեցօր բարելավվում է, և այսօր կարող էր տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց»,- ասաց Մ. Մանուկյանը: Անդրադառնալով Սարի թաղի դեպքերին՝ նշեց, որ Էրեբունի բ/կ-ում գտնվում է 6 ոստիկան, որոնցից 5-ի վիճակը դրական է գնահատվում, մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հավաքի մասնակից երկու քաղաքացիներ դեռ հիվանդանոցում են: Նրանց վիճակը կայուն բավարար է գնահատվում:
