Հաջորդ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի՝ Փարիզ այցելության ժամանակ նախատեսվում է Airbus ընկերության հետ ստորագրել 114 ինքնաթիռների գնման պայմանագիր: Այս մասին կիրակի օրը հայտնել է Իրանի տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահունդին՝ գրում է tass.ru-ն:
«Մենք 10 ամիս շարունակ բանակցություններ ենք վարել»,- նշել է նախարարը: Այն մասին, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Airbus-ի ինքնաթիռները կհամալրեն Իրանի ամենախոշոր՝ Iran Air ավիափոխադրող ընկերության պարկը, հայտնի դարձավ հունվարի 16-ին:
Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը բազմիցս է հայտարարել, որ մոտակա 10 տարում երկիրը մինչև 500 ուղևորատար ինքնաթիռներ ձեռք բերելու կարիք ունի: Այսօրվա վիճակով երկիրն ունի 140 քաղաքացիական ինքնաթիռ, որոնք արդիականացման և վերանորոգման կարիք ունեն:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հունվարի 25-27-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա և Իտալիա՝ Եվրոպայի երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու նպատակով:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը