Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության քննչական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշտպանը՝ փաստաբան Ինեսա Պողոսյանը: Նշենք, որ այսօր Պավլիկ Մանուկյանին շտապօգնության մեքենայով դատարան էին բերել: «Այդ որոշումն անօրինական է: Հիմքում դնել, որ Պ. Մանուկյանը կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել նախաքննությունը կամ որևէ մեկի վրա ազդեցություն գործադրել, դա ուղղակի անհեթեթ է, քանի որ Պավել Մանուկյանը ծանր առողջական վիճակում է, գամված է անկողնուն»,- հայտարարեց Ինեսա Պետրոսյանը:
