Յուրի Տեփանոսյանի հոգեհանգիստն այսօր է
ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ հուլիսի 31-ին,ժամը 18:00-ին, Երևան քաղաքի Նոր-Արեշ, 22 փողոց, 52 տանը: Հուղարկավորությունը վաղը՝ օգոստոսի 1-ին,ժամը 14:00-ին նույն հասցեից: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի մոտակայքում սպանված 30-ամյա Յուրի Տեփանոսյանը 2011 թվականից ծառայում էր ՀՀ ոստիկանության զորքերում: Նա ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի:
