Պավել Մանուկյանին դատարան են տարել պատգարակով
14:20 Արամ Մանուկյանի նկատմամբ արդեն ընտրվել է խափանման միջոց կալանավորում, իսկ Պավել Մանուկյանի վերաբերյալ քիչ անց կսկվի խափանման միջոցի ընտրության հարցի քննությունը: Այս մասին դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում նշեց նրանց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: «Պավել Մանուկյանը գտնվում է դատարանի դահլիճում: Պատգարակով նրան տեղափոխել են: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է նրա վերաբերյալ կալանքի որոշում ընդունել երկու ամսով», – նշեց նա:
