Ինչպես է սպանվել ոստիկանը. մանրամասներ
10:38 Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցումնշել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծեց Ավետիսյանը:
