«Հայաստանում հաստատված է կոկորդիլոսի իշխանություն, եւ չպետք է ձեռքը տանել կոկորդիլոսի բերանը». Ն. Փաշինյան
22:07 ԱԱԾ-ն հաշիվ չի տվել իրեն, թե ինչ հայտարարություն է տարածում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Որքանո՞վ էր պատշաճ ԱԱԾ հայտարարությունը, որքանո՞վ էին պատշաճ ոստիկանների գործողությունները»,- հարցադրում կատարեց պատգամավորը։ Նա ասաց, որ ԱԱԾ-ն հաշիվ չի տվել իրեն, թե ինչ հայտարարություն է տարածում։ Նա քննադատության որոշակի չափաբաժին ուղղեց նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք ճանաչելով իշխանություններին, ամեն անգամ ժողովրդին տանում են փորձությունների։ «Հայաստանում հաստատված է կոկորդիլոսի իշխանություն, եւ չպետք է ձեռքը տանել կոկորդիլոսի բերանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
