Խորենացի փողոցում պայթյուններ են լսվել
21: 35 Խորենացի փողոցում քիչ առաջ երկու պայթյուն է լսվել: Ոստիկանական ուժերն այս տարածքում ավելացվում են: Խորենացի փողոցը հոսանքազրկված է։ Հոսանքազրկված է նաեւ Սարի թաղը։ Թաղամասի բնակիչների փոխանցմամբ՝ մի քանի հարյուր ոստիկան գտնվում են այնտեղ։
