Բռնել են Ալիևի օձիքից

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը RIA Novosti գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի շփման գծում Մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են պարտավորությունների կատարման վրա, որոնք ստանձնել էին նախագահները Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ` լարվածությունը նվազեցնելու և հակամարտության խաղաղ լուծման նպատակով բանակցային գործընթացը հետագայում առաջ տանելու համար: Նախագահները եկել էին համաձայնության` շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ Մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի վերաբերյալ: Պլանավորվում է հակամարտության կարգավորման նպատակով շարունակել ընդլայնված բանակցությունները` յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավմամբ: Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության նվազեցման համար»,- ասել է Ջեյմս Ուորլիքը: Սա, անշուշտ, կարևոր հայտարարություն է, որը նշանակում է, որ միջնորդները չնայած Ալիևի բացասական վերաբերմունքին` իրենց պահանջները իրականացնելու հարցում վճռական են: Սակայն Ուորլիքը չի խոսել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնման մասին: Իսկ սա շատ ավելի կարևոր մեխանիզմ էր: Այն հնարավոր հարձակման, ագրեսիայի դեպքում թույլ կտա ֆիքսել, թե որ կողմն է սկսել հարձակումը: Սակայն վերջերս հայաստանյան մամուլին տված հարցազրույցում ամերիկացի համանախագահը վստահեցրել էր, որ համանախագահներն այս գաղափարից հետ չեն կանգնելու ու վճռական են տրամադրված: Իհարկե, համանախագահները որքան ամուր մնան, այնքան հնարավորություն չեն թողնի Ալիևին մանևրել: Իսկ վերջինս կտրականապես դեմ էր սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման գաղափարին և պաշտոնապես մի քանի շաբաթ առաջ ուղղակի հստակ հասկացնել տվեց, որ Բաքուն չի ընդունում այդ գաղափարի իրագործումը: Այժմ համանախագահներին, փաստորեն, հաջողվել է Ալիևի օձիքից բռնել ու ասել, որ ներկայացված առաջարկը պետք է աշխատի: Պետք է նաև ամրագրենք, որ սա իրականում Միացյալ Նահանգների առաջարկն է, որի վերաբերյալ Ռուսաստանը, որպես համանախագահող երկիր առանձնապես չի խոսում: Իսկ Մոսկվան չի խոսում, որովհետև գիտեն, որ դա անընդունելի գաղափար է Ալիևի համար: Սակայն այս փուլում կարելի է արձանագրել, որ փաստացի, Վաշինգթոնին հաջողվում է կոտրել Ալիևի կարծր դիրքորոշումը: Ուորլիքը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթաց են ակնկալում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումից՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները իրենց դերն ունեցան շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցման ու հարաբերական կայունության ապահովման հարցում: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ նախագահների հայտնած պատրաստակամության ֆոնին հավատարիմ կլինեն ստանձնած պարտավորություններին»,- ասել է նա: Իսկ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Քիշնևում հանդիպել է Մոլդովայի վարչապետի հետ, որից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս, և իր ելույթում անդրադարձել է Մերձդնեստրի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ «5+2» ձևաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, ԵՄ) բանակցությունների վերսկսմանը՝ այն որակելով որպես հակամարտության կարգավորման ճանապարհին կատարված կարևոր քայլ: Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ որոշել է կենտրոնական ԵԱՀԿ տիրույթի չկարգավորված հակամարտությունների, այդ թվում նաև Ղարաբաղյան ու Մերձդնեստրի հակամարտությունների վրա. «Կարծում եմ՝ որ Մերձդնեստրի «սառեցված» հակամարտությունը կարող է արագորեն վերափոխվել «տաք» հակամարտության: Մենք դա տեսել ենք Լեռնային Ղարաբաղի օրինակով: Կարևոր է Մոլդովայում կայունություն ապահովելը»: Թամար Բագրատունի

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am