Ով է այսօր սպանված ոստիկանը
21:10 Այսօր ՊՊԾ գնդի տարածքում զինյալ դիպուկահարի կողմից արձակած կրակից սպանվել է գնդից 350-400 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը:
30-ամյա ոստիկանը 3 երեխաների հայր էր. 3-րդ երեխան վերջերս էր ծնվել: Յուրա Տեպոնոսյանն ընտանիքի միայն աշխատողն էր: Ի դեպ, սպանված ոստիկանի ընտանիքն ապրում է վարձով:
