«Դատապարտում ենք ԱԱԾ-ի տարածած տգետ հայտարարությունը». Ն. Փաշինյան
20:50 Հանրահավաքը մեկնարկել է Ազատության հրապարակում: Այստեղ է նաև Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց որ այսօրվա օպերատիվ խնդիրը այն է՝ քաղաքացին իր ներկայությամբ պետք է ասի, որ չի հանդուրժի այրունահեղություն: «Մենք դատապարտում ենք ԱԱԾ-ի տարածած տգետ հայտարարությունը»,- Նիկոլ Փաշինյան: Բավականին լարված և անորոշ իրավիճակ է գրավված ՊՊԾ գնդի տարածքում: Խորենացի փողոցը և Սարի թաղը հոսանքազրկվել են: Պարբերաբար լսվում են կրակոցների ձայներ:
