Անդրիաս Ղուկասյանին մահակով ծեծի են ենթարկել
20:31 Զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով լուսադեմին ձերբակալված Անդրիաս Ղուկասյանը մահակով ծեծի է ենթարկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Սարո Սարոյանը: «Ծնկներն այնպես են ջնջխել, որ քայլել չի կարողանում։ Կոտրվածքների աստիճանը պարզելու համար հիվանդանոց է պետք տանել, բայց պահում են ՁՊՎ-ում՝ պատանդի կարգավիճակում։ Կարծես թե հետդարձի անհնարինության կետն արդեն անցնում ենք եւ այլեւս հնարավոր չլինի ինչ-որ ձեւով այս ամենը կանգնեցնել։ Զարուհի Փոստանջյան խնդրում եմ այցելել Էրեբունիում գտնվող ՁՊՎ եւ փորձել Անդրիասին դուրս բերել մարդակերների ճիրաններից ու հիվանդանոց ուղեկցել»:
