Ալեք Ենիգոմշյանին տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանքը։ Ենիգոմշյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ: Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
