Ժիրայր Սէֆիլյանի երկրորդ նամակը

18:51 Ժիրայր Սէֆիլյանի այսօրվա երկրորդ նամակը Սիրելի ժողովուրդ, Այսօր 14-րդ օրն է, որ իմ գաղափարակից ընկերներ՝ Սասնա Ծռեր խումբը կյանքի գնով շարունակում է դիմադրել, նպատակ և հույս ունենալով մեր ժողովրդի միացմանը բարձրացված ապստամբությանը։ Բոլորի համար պետք է հստակ լինի, որ տղաների անձնազոհությունը հանուն մեր երկրի և ժողովրդի է, հանուն ազատ, արդար, ժողովրդավար և ինքնիշխան հայկական պետության է։ Ինձ համար շատ դժվար էր մինչ օրս լռություն պահպանելը, և մեր ժողովրդին ուղղված տարաբնույթ կոչերով հանդես չգալը: Այդպես եմ վարվել արյունահեղությունը կանխելու նպատակ ունենալով և հավանական բանակցային գործընթացին նոր խոչընդոտներ չհարուցելու հանգամանքով։ Սակայն, առկա է մի իրականություն, որ Սերժ Սարգսյանը չունի մտադրություն քաղաքական բանակցությունների միջոցով հանգուցալուծելու այս բարդ խնդիրը։ Դժբախտաբար, նա որոշել է ընտրել արյունալի ուղին և մեր ժողովրդին արդեն սիրելի դարձած ապստամբ տղաներին հոգեպես, բարոյապես հյուծելու և ֆիզիկապես ջարդելու մարտավարությամբ։ Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, պարտավոր ենք իրավիճակը ճիշտ գնահատել և տղաների անձնազոհության գնով ստեղծված առկա հնարավորությունը օգտագործել ու գործել ճշգրիտ։ Ուստի, դադարեցնելու համար ամենօրյա արյունահեղությունը և կանխելու համար առաջիկա օրերի կամ ժամերի արյունալի ողբերգությունը, որպես լուծում առաջարկում եմ ժամ առաջ գետնի վրա հասնել այն վիճակին, որ մեր ժողովուրդն իր խաղաղ հավաքի իրավունքն իրացնելով, ֆիզիկապես լինի «կենդանի պատ-պատվառ» ոստիկանության և ՊՊԾ գնդի տարածքի միջև։ Նկատի ունենալով իշխանության ջանքերով վերջին երկու շաբաթվա ընթացքում հասարակության մեջ օրեցօր խորացող բևեռացումը, սույնով դիմում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, ապա նոր միայն միջազգային հանրությանը, իմ կողմից առաջարկվող տարբերակի կամ մեկ այլ՝ խնդրի խաղաղ լուծման եւ արյունահեղության կանխմանն ուղղված արդյունավետ տարբերակի կիրառման գործուն միջամտություն դրսևորելու հարցում։ Այլապես, արյունահեղությունն անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակության էլ ավելի բևեռացման։ Անշուշտ, այս առաջարկս կյանքի կոչելու համար հարկավոր է կիրառել մեծ ջանքեր, որի շնորհիվ բազմապատկելով ժողովրդի քանակը կրկնակի կամ քառակի անգամով։ Ու, այսպիսով, պարտադրելով ռեժիմին ընտրելու քաղաքակիրթ ուղղին, ընդունել ժողովրդի պահանջը և նստել բանակցության սեղանի շուրջ՝ հանգելու համար այն ոսկե միջինին, որտեղ չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ ու հանգուցալուծումը պետք է լինի միայն ի շահ մեր ժողովրդի և երկրի։ Ողջունելով և բարձր գնահատելով հուլիսի 17-ից սկսված ապստամբությանը աջակցող փողոց դուրս եկած մարդկանց, կոչ եմ անում մեր ժողովրդի այն հատվածին, որը մինչ այս պահը ներգրավված չէ այս ամենին։ Կոչս մասնավորապես ուղղում եմ ՀՀ և Արցախի բնակչությանը, Ջավախքի հայությանը, ինչպես նաև արտերկրում բնակվող հայությանը ժամ առաջ հասնել ազգային վերածնունդի քաղաքական կամքի կենտրոնի վերածված Խորենացի փողոց։ Սիրելի հայրենակիցներ, պահը պատմական է, Սասնա Ծռերի տղաները կատարել են իրենց առաքելությունը, իսկ մենք պարտավոր ենք իմաստավորելու իրենց զոհաբերությունը 30.07.2016թ. ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ Ժիրայր Սէֆիլյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am