Անդրիաս Ղուկասյանի վիճակը շատ վատ է. Անահիտ Թարխանյան
18:32 Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, ահազանգում է, որ Անդրիաս Ղուկասյանի վիճակը շատ վատ է: Անդրիաս Ղուկասյանն այժմ գտնվում է Էրեբունու ձերբակալված անձանց ժամանակավոր պահման վայրում: «Քիչ առաջ փաստաբանը դուրս է եկել նրա մոտից, Անդրիասը շատ վատ վիճակում է: Ոտքերին մահակով հարվածել են, ծնկներին են հարվածել: Չի կարողանում քայլել: Բուժման կարքի ունի, բայց զոռով պահել են այնտեղ, ոչ շտապ օգնություն են կանչում, ոչ էլ իրենք են օգնություն ցուցաբերում»:
