Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Нива-ն, Lada-ն և 2 Mercedes-ներ. Нива-ն կողաշրջվել է, կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Դավիթ Բեկ պողոտայում բախվել են Վազ 2121 մակնիշի 30 ՕQ 002 համարանիշի, BMW մակնիշի 34 CD 404 համարանիշի, Mercedes մակնիշի 22 ZZ 101 համարանիշի, Lada Priora մակնիշի 33 TՍ 844 համարանիշի և Mercedes մակնիշի 22 ՏՈ 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և նույն գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բախումը սկզբից եղել է Нива-ի և Lada-ի միջև, որից հետո Lada-ն բախվել է նախ BMW-ին, այնուհետև՝ 2 Mercedes-ներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Բոլորի համար նկատելի էր, որ Ջո Բայդենը նախագահի ընտրության երկրորդ ժամկետին հաղթելուց հետո ներկայացնելու էր հրաժարական. Բադալյան Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկաները կանչեն․ Կիրանցի բնակիչ Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ, Երևանի առանձին հատվածներում՝ հորդառատ Խանութներից հետ չի կանչվել ռուսական արտադրության սառեցված հավի ու հավի մսով կոտլետների այն խմբաքանակը, որտեղ ՍԱՏՄ-ն ախտածին սալմոնելաներ է հայտնաբերել «Ջաղաց» հանգստի կենտրոնում վիճաբանություն է տեղի ունեցել․ կա վիրավոր Սա մահացու հրավեր է. Ալեքսեյ Լեոնկովը՝ Փաշինյանի՝ Լոնդոն կատարած այցի մասին Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ․ Հետք Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի «Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան Արտաշատում հրդեհից տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից Ոչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին Բագրատ Սրբազանը հանդիպում է հանրային կարծիքի առաջատար գործիչների հետ Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Գեներալներին խոշտանգելիս Ֆիդանը մեկի ականջը կծել է․ Արմեն Այվազյան Տարվա կեսն անցել է, պետպատվեր չկա. լրագրողն ահազանգում է Այս կադրը ֆիքսել են Չարենցավանում. Սուրենյան Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ հերթական վարույթի նախաքննությունը Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման պատճառը ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին Քելբեջարում տղամարդ է պայթել ականի վրա Մանր ու խոշոր ձկների որսը սկսված է… Դատելով լուսանկարներից՝ մեքենան իրոք ինքնաթիռ է, բայց ԱՆ-2 չէ, ամենայն հավանականությամբ՝ ՅԱԿ է․ այ էսպես անգրագետ ձևով էլ երկիրն է կառավարվում Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ավինյանի «աղբի լճերը»... Սամվել Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան /Մայր Հայաստան/ Հուլիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am