«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի վիճակը կայուն է
Էրեբունու գրավված ՊՊԾ գնդում վիրավորված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանի առողջական վիճակը կայուն է: «Նա վիրահատվել է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», - լրագրողներին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ներկայացուցիչ Միքայել Մանուկյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց:
