Ցուցարարը բազմակի այրվածքներ է ստացել ոստիկանության կիրառած միջոցների հետևանքով. լուսանկարներ
08:47 Հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղ թաղամասում ցույցի ժամանակ Ոստիկանության կողմից կիրառած հատուկ միջոցների՝ լուսաձայնային նռնակների և պայթուցիկների հետևանքով դեմքի, ոտքերի և ձեռքերի հատվածում բազմաթիվ վնասվածքներ է ստացել ակցիայի մասնակից Թամարա Մանուկյանը:
Նա տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժանմունք:
Մանուկյանի ընկերները Epress.am-ին են տրամադրել այրվածքներ ստանալուց հետո նրա լուսանկարները:
