29 վիրավոր հիվանդանոց է տեղափոխվել. ԱՆ
Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած. այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվության ծառայությունից: Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին:
