Սարի թաղում հարձակման են ենթարկվել «Արմենիա» ՀԸ թղթակիցն ու օպերատորը
00:22 Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Անհայտ անձինք խլել են նաև տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել:
