Սարի թաղում վիճակը ծայրաստիճան լարված է
00:20 Ինչպես փոխանցում է «Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջը, Սարի թաղում վիճակը ծայրաստիճան լարված է, ահագին վնասվածներ կան, տներ են վառվում: Մարդկանց մոտ խուճապ է: Քաղաքացիները մտել են իրենց տներն ու վախենում են դուրս գալ: Վերջիններիս վկայությամբ՝ այնտեղից բոլորին բերման են ենթարկում, հաշվի չառնելով՝ ցուցարար էին, թե՝ բնակիչ: Սարի թաղում ոստիկանները գործել են ռետինե մահակներով, մեծ թիվ են կազմում վիրավորները: Կան տասնյակներով տուժածներ, որոնք պարզապես ընկած էին գետնին:
