Շտապօգնության մեքենաները մտան ՊՊԾ գնդի տարածք
00:20 Խորենցի փողոցում միայն մնացել են լրագրողները, ոստիկանական զորքը և քաղաքացիական հագուստով ոստիկանները: Քիչ առաջ Խորենացի փողոցից ՊՊԾ գնդի տարածք մտան ոստիկանական նոր մի խումբ մեքենաներ, դրանց հաջորդեցին շտապօգնության մեքենաները: Ի դեպ, ոստիկանությունը բացատրեց, թե քաղաքացիներին տարածքից հեռացնելն ու բռնություն կիրառելը զուտ նրանց անվտանգության համար էր, քանի որ ՊՊԾ գնդում կրակոցներ են և պայթուցիկներ են տրաքում:
