Սարի թաղում լրագրողների են ծեծի ենթարկել
23:20 Սարի թաղում այս պահին բավականին լարված է իրավիճակը: Ազատություն ռադիոկայանի ուղիղ հեռարձակումն անջատվեց: Խորենացի փողոցից ուղիղ եթերում աշխատող Ազատության լրագրողը հայտնեց, որ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են այնտեղ աշխատող լրատվամիջոցի նկարահանող խմբի վրա, ծեծի ենթարկել, ինչից հետո ուղիղ կապը ընդհատվել է: Ականատեսների վկայությամբ՝ այնտեղ դեռևս լսվում են կրակոցներ, պայթյուններ: Սարի թաղում, ականատեսների վկայությամբ, նաև հրդեհ է բռնկվել, ծուխ է:
