Լարված իրավիճակ Սարի թաղում. ոստիկանները 5 րոպե են տվել հավաքը կասեցնելու համար
22:31 Այս պահին բավականին լարված իրավիճակ է Սարի թաղում: Ազատության հրապարակից երթով այնտեղ շարժված ցուցարարներն առաջարկեցին մնալ և փակել Սարի թաղի այդ հատվածը, սակայն հանդիպեցին ոստիկանության դիմադրությանը: Այս պահին բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները պայթուցիկ սարքեր են օգտագործում: Մարդկանց մեջ խուճապ է առաջացել: Ոստիկանները հատկացրել են 5 րոպե ժամանակ հավաքը կասեցնելու համար՝ հակառակ դեպքում կդիմեն հատուկ մեթոդների:
