Շտապ. Կրակոցներ եւ պայթյուններ ՊՊԾ գնդի տարածքում
21.50. Ցուցարարները Սարի թաղի բարձունքում են, այդտեղ դեռ ոստիկանական ուժեր չկան, բարձունքից երեւում է ՊՊԾ գնդի տարածքը, որտեղից կրակոցների ու պայթյունների ձայներ են գալիս: Քաղաքացիական հագուստով անձինք Խորենացի փողոցում անցան պատնեշից այն կողմ, դեպի Սարի թաղի կողմ են շարժվում նաեւ զինված ոստիկաններ:21.45. Ոստիկանների մի մասը Խորենացի փողոցից շարժվեց դեպի Սարի թաղի կողմ, դեպի ուր շարժվում են երթի մասնակիցները: ՊՊԾ գնդի մոտից պայթյունների ձայներ են լսվել: Ցուցարարների մի մասը ճեղքեց ոստիկանական պատնեշը եւ մտավ Սարի թաղ, որտեղից ճանապարհ կա դեպի ՊՊԾ գունդ: Սարիթաղցիներն իրենք են ցույց տալիս այդ ճանապարհը:
