Վտանգավոր անտարբերություն

Հայրենի ընդդիմադիրները հերթական անգամ ապացուցեցին քաղաքական դիակ լինելու իրենց կարգավիճակը: Ինչպես հայտնի է` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր այսօր հրավիրել արտահերթ նիստ, որի համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Սակայն պատգամավորի նախաձեռնությունը տապալվեց, քանի որ մինչեւ սահմանված ժամկետը՝ 17.00-ն չհավաքվեց համապատասխան թվով ստորագրություն: ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ համաձայնել է ստորագրել 19 պատգամավորներ: Նրանք են` նախաձեռնության հեղինակը, Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ ՕԵԿ խմբակցությունն ամբողջությամբ, թեպետ ԲՀԿ խոսնակն էլ հեւիհեւ հայտարարեց կուսակցության չորս պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանը և Ռուբեն Գևորգյանը եւս միանում են, սակայն Փածինյանի հրապարակած ձեւաթղթում նրանց ստորագրությունը չկար: Հատկանշական է, որ տիտղոսակիր ընդդիմություն հռչակված ՀԱԿ-ից ընդամենը մեկ պատգամավոր է միացել նախաձեռնությանը, թերեւս նման իրավիճակում ավելորդ է խոսել ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն եւ անգամ ոչ էլ այլընտրանք ԲՀԿ-ի մասին, այստեղ, թերեւս, որոշ անհատականություններ դեմքը փրկելու նկրտումներ են ունեցել՝ աջակցություն ցուցաբերելով նախաձեռնությանը: «Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ եւ ասել, որ Երեւան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ: Կարծում եմ՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային եւ քաղաքական կյանքի օրակարգում, որովհետեւ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է եւ պետք է լուծվի քաղաքական քննարկումների եւ քաղաքական որոշումների տիրույթում», - ձախողումից հետո Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: Իհարկե, այս ուժերը հետագայում կարդարանան, թե ԱԺ-ն արձակուրդի մեջ է, սակայն վերջին 10 օրերին, երբ Հայաստանի գլխին՝ բառի բուն իմաստով, ռեալ կերպով կախված է արնահեղության և քաղաքացիական պատերազմի վտանգը, ժողովրդի ընտրյալները պարզապես պարտավորեն թողնել էկզոտիկ կղզիներում իրենց հանգիստը, վերադառնալ հայրենիք: Վատագույն դեպքում այս երեսփոխանները կարող էին իրենց ստորագրությունն ուղարկել, որը տեխնիկապես որեւէ խնդիր չի ներկայացնում: Ազգային Ժողովը առնվազն եւ անհապաղ երկու գործողություն պետք է իրականացներ. հուլիսի 17-ին հրավիրեր արտահերթ նիստ, օրակարգային մեկ հարցով. երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները ու առանց ընդհատման աշխատեր արտակարգ ռեժիմով և միայն վաստակած հանգստի գնար այն ժամանակ, երբ հանգուցալուծվեր այս իրավիճակը: Իսկ ամենավտանգավորն այն է, որ քաղաքական այս անպատասխանատվության ու անտարբերության պարագայում երկիրը բռնի անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգին, պետք չէ կասկածել, որ եթե վաղը մեր գլխին վտանգ կախվի արդեն օտարի կողմից, հայրենի երեսփոխանները նույն անտարբերությունն են դրսեւորելու, ինչպես հիմա է: Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am