Մեկ մեկ վիրավորելով իշխանությունը չի հասնելու իր նպատակին. Լեւոն Բարսեղյան
20:40 Ազատության հրապարակում մեկնարկել է հավաքը: Ելույթ է ունենում Լեւոն Բարսեղյանը, ով այսօր ազատ է արձակվել: Նա ասել է, որ ժողովրդի ոտքի կանգնելը նրա համար է, որ արյունահեղություն չլինի: Նա ասել է, որ շատ կարեւոր է, որ հավաքը բազմամարդ լինի եւ կանգնի պահանջի: Բարսեղյանը հայտարարեց, որ առավոտից ՊՊԾ գնդում լարված վիճակ է, վիրավորներ կան: Նա նաև նշեց, որ մեկ մեկ վիրավորելով իշխանությունը չի հասնելու իր նպատակին:
