Գերդաստանի հզորացումն ու խանական երկրի ամրապնդումը

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած Սահմանադրության լրամշակումների նախագծին, որի համաձայն՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը ներկայիս 5 տարուց կհասցվի 7 տարվա: Փաթեթը կներկայացվի համաժողովրդական հանրաքվեի: Մայր օրենքի փոփոխությունների հանրաքվեի օրն արդեն հայտնի է՝ նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ, այն տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 26-ին: Նախագահը կառավարությանը հանձնարարել է պետական բյուջեից հատկացնել համապատասխան միջոցներ, հանրաքվեի անցկացման հարցերը կարգավորելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հանրաքվեով փոփոխություններ են կատարվելու նաև մարդու իրավունքների, հասարակական կարգի և սեփականության, այդ թվում՝ հողօգտագործմանն առնչվող օրենքներում: Բայց ամենակարևորը` Ալիևի գերդաստանի ամրացման ու քաղաքականացման միտումներն են, որոնք հենց այդ սահմանադրական հանրաքվեն էլ ճանապարհ կբացի: Ալիևի հեղինակած փոփոխությունների նախագծում նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելուց զատ մի շարք կարևոր այլ առաջարկներ, որոնք, ըստ վերլուծաբանների, նույնպես կոչված են ամրապնդելու իշխող գերդաստանի քաղաքական դիրքերը: Գործող Սահմանադրությամբ, եթե նախագահն այս կամ այն պատճառներով ի զորու չէ կատարել պարտավորությունները՝ գործադիր իշխանության ղեկը ստանձնում է վարչապետը: Ալիևի առաջարկով սահմանվելու են Ադրբեջանի առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ, ընդ որում, այդ նշանակումները հենց նախագահն է կատարելու, և դրանք չեն վավերացվելու խորհրդարանի կողմից: Եվ միայն այն դեպքում, եթե նախագահը և առաջին փոխնախագահը չկարողանան աշխատել՝ լծակները կփոխանցվեն վարչապետին: Բացի այդ, նախագահին կվերապահվի նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու և խորհրդարանը լուծարելու իրավունք՝ այն դեպքում, եթե օրենսդիրները մեկ տարվա ընթացքում երկու անգամ անվստահություն հայտնեն կառավարությանը կամ մերժեն նախագահի ներկայացրած Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի և Կենտրոնական բանկի անդամների թեկնածուներին: Նախատեսված փոփոխություններից մի քանիսը վերաբերում են ընտրություններին և տարիքային շեմին: Գործող Սահմանադրությամբ նախագահության թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան: Այդ նվազագույն շեմը չեղարկվում է: Խորհրդարանի պատգամավորի թեկնածուն պետք է լինի 25 տարեկան, նոր Սահմանադրությամբ շեմը կիջեցվի մինչև 18 տարի: Փաստորեն Ադրբեջանի չափահաս քաղաքացին կստանա և՛ նախագահ, և՛ Միլի մեջլիսի պատգամավոր ընտրվելու հնարավորություն: Ըստ ադրբեջանական ընդդիմության, Իլհամ Ալիևի որդին՝ պապի անունը կրող 19-ամյա Հեյդար Ալիևը, որը ներկայում սովորում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայում, կարող է ապագայում հնարավոր ինչ-ինչ արտակարգ քաղաքական հանգամանքներում զբաղեցնել բարձր պաշտոններ: Նույնը հարկ եղած դեպքում կարող են անել առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, դուստրերը՝ Լեյլան և Արզուն, կամ էլ մեծ գերդաստանի որևէ այլ վստահելի անդամ: Նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ներկայիս ժամկետը սպառվելու է 2018-ին: Ակնհայտ է, որ Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումները միանշանակ կամրապնդեն կոշտ ավտորիտար ռեժիմը։ Բայց ոչ միայն: Ալիևի նպատակը, թերևս, ավելի հեռուն է գնում: Հավանաբար, նա ցանկանում է իր որդուն` կրտսեր Հեյդար Ալիև իշխանության բերել: Հեյդար Ալիև-կրտսերի քաղաքական բեմելն ապահովելու ճանապարհին`Ադրբեջանում մայր օրենքի փոփոխությունները լուրջ քայլ կարելի է համարել, մանավանդ` Ադրբեջանի ամայացած քաղաքական դաշտում, որտեղ ազդեցիկ ընդդիմադիր ուժեր գոյություն չունեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am