Ալբերտ Բաղդասարյանը բերման է ենթարկվել
17:37 Քիչ առաջ Ոստկանության Արաբկիրի բաժանմունք է բերման ենթարկվել «Հակաճգնաժամային խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը։Սակայն նրան բերման ենթարկելու պատճառը հայտնի չէ։ Մենք փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն հեռախոսահամարն անջատված էր: Բերման ենթարկվելիս նրա հետ է եղել խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը: Մանրամասները կհաղորդենք շուտով:
